Ավինյանը՝ երևանյան «Պիզայի աշտարակի» մասին

 Ավինյանը՝ երևանյան «Պիզայի աշտարակի» մասին

Այսօր՝ հունվարի 15-ին մեկնարկած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 8/2 և 8/3 հասցեներում գտնվող շենքերի սեյսմիկ վիճակը պարզելու նպատակով կատարվում է տեխնիկական վիճակի մոնիթորինգ։ Հետազոտության համար անհրաժեշտ է 8 ամիս։ Աշխատանքները մենկարկել են անցյալ տարվա սեպտեմբերից:

«Մենք էլ փաստորեն մեր երևանյան Պիզայի աշտարակն ունենք»,- ասաց Ավինյանը: