Ոչ Փաշինյանը, ոչ Ավինյանը թայվանական ոչ մի պատվիրակության հետ չեն հանդիպել

Ոչ Փաշինյանը, ոչ Ավինյանը թայվանական ոչ մի պատվիրակության հետ չեն հանդիպել

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Tert.am -ին տված հարցազրույցում հայտարարելով, որ Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ ունենա ԱՄՆ-ին գրեթե հավասար Չինաստանի հետ, հարցրեց․« Ի՞նչ էր անում թայվանցի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում և ինչի էիք գաղտնի հանդիպումներ անում նրա հետ։ Եվ ես գիտեմ, որ զայրույքը համակել է չինական իշխանություններին»։

Հիշեցնենք, որ համանուն կղզու վրա գտնվող Թայվանը մասամբ ճանաչված պետություն է․Նախկինում եղել է Չինաստանի կազմում, բայց անջատվել է Չինաստանից, երբ Չինաստանը դարձել է սոցիալիստական պետություն, որտեղ ապրող բնակչության մեծամասնությունը չինացիներ են։ Բնական է, որ Թայվանի հարցը Չինաստանի համար ամենացավոտ խնդիրներից է։

«Հրապարակը»-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց, թե հանդիպե՞լ է Նիկոլ Փաշինյանը թայվանցի որևէ պաշտոնյայի։ Ասաց, որ ոչ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն էլ ասաց, որ ոչ Ավինյանը, ոչ գրասենյակը թայվանական որևէ պատվիրակության հետ չի հանդիպել։