Աղմուկ առաջացրած նախագիծն ընդունվեց

Աղմուկ առաջացրած նախագիծն ընդունվեց

Հերթական նստաշրջանին հարցերի քննարկման կամ քվեարկության կեսից ավելին առանց հարգելի պատճառաբանության ավագանու անդամի բացակայության դեպքում ավագանու այդ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել։ Որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում։ Բացի այդ, նիստերից բացակայելու դեպքում ավագանու անդամին դրամական փոխհատուցում չի տրվի։Հարգելի պատճառ է համարվում առողջության վատթարացումը կամ արտերկիր գործուղումը:

Նշենք, որ այս նախագծի շուրջ այսօր բավականին թեժ քննարկումներ եղան, անգամ՝ լեզվակռիվներ ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Ըստ ընդդիմադիրների՝ սա մի նախագիծ է, որով քաղաքային իշխանությունը փորձում է ավագանու իր անդամներին բերել ավագանու նիստերին։