Ո՞ւմ հոր սեփականությունն է Գյումրու ֆուտբոլի ակադեմիան. Ինչո՞ւ է  ՀՖՖ-ն պատժել կանանց հավաքականին

Ո՞ւմ հոր սեփականությունն է Գյումրու ֆուտբոլի ակադեմիան. Ինչո՞ւ է  ՀՖՖ-ն պատժել  կանանց հավաքականին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների անփառունակ ելույթները փաստում են, որ հայկական ֆուտբոլը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ:
ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՀՖՖ գործկոմի լուծարման ընթացքն արդյո՞ք կարող են խնդրին լուծում տալ:Ֆուտբոլը պետք է դուրս գտնվի քաղաքականությունի՞ց,թե ոչ՞: Այս հարցերն   են քննարկվել Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում»:ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Սուքիաս Ավետիսյանի խոսքերով՝ ինքը,ի տարբերություն   շատերի, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների նվիրվածությունից գոհ է՝ չնայած վերջին աննախադեպ պարտությանը, որի ընթացքում 9-1 հաշվով պարտվեց  Իտալիայի ընտրանուն:

«Մենք նախկինում Իտալիայի հետ շատ ավելի լավ խաղ ենք ունեցել, բայց այն ժամանակ գործկոմը, նախագահը,  ֆուտբոլիստները  եղել են մեկ ընտանիքի պես:Ինձ համար անհասկանալի էր,որ երբ Աբրահամ Խաշմանյանին նշանակում էին գլխավոր մարզիչ, մեկը մյուսից անտեղյակ հայտարարություններ  էին անում: Ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում էր՝ նշանակվել է, գործկոմի անդամները հայտարարում էին,որ մեր կանոնադրությունը փոփոխվել է, բայց պետռեգիստրում դեռ չի գրանցվել, ուստի ֆեդերացիան իրավունք չունի հայտարարություն անել:Ինձ համար պարզ էր, որ ինչ-որ բան այն չէ,  եւ այդ պայմաններում լավ խաղ ակնկալել, բնական  է, չէր լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիրները միայն հիմա չէ, որ առկա են, նախկինում ևս եղել են,սակայն մոտեցումները այլ պետք է լինեն:

Ստեղծված իրավիճակում առաջարկում է ասպարեզը մաքրել. «Որպեսզի հասկանանք՝ ֆուտբոլը ֆուտբոլային կառույց է,եւ ոչ՝ քաղաքական, դեկտեմբերի 23-ին ընդհանուր ժողով պետք է գումարվի, մաքրվի դաշտը ֆեյք կառույցներից, համախմբվի ֆուտբոլային կառույցներով,  որը ակումբներն են,իսկ ես գիտեմ, որ գործկոմում ակումբները շատ քիչ թվով ներկայացուցիչներ ունեն, հետո նոր ժողովը պետք է գործկոմի եւ ֆեդերացիայի նախագահի ընտրություններ հրավիրի»:

Նշենք, որ երկխոսության ընթացքում  եղավ նաև անդրադարձ Գյումրու կանանց ֆուտբոլի հավաքականի նկատմամբ ՀՖՖ կողմից կիրառված որոշումներին:  Մարզիչ Սենիկ Առաքելյանը պատմեց, որ իրեն մեկ տարի մարզչկան, թիմին էլ մարզվելու իրավունքից են զրկել, քանի որ մարզական ճամբարին ֆիֆայի օրացույցային խաղացողներ չի ներկայացրել: «Ես չեմ ներկայացրել, որովհետև թիմը  ծանր ֆինանսական դրության մեջ է,  ՀՖՖ-ն որևէ կերպ չի աջակցում կանաց թիմին, քանի որ, ըստ ֆեդերացիայի  որոշման, կանաց հավաքականները կցվել են բարձրագույն թիմերին, ով կարողացել է միացել է, ով ոչ՝ կանգնել է այսպես փաստի առաջ:Աղջիկներին անգամ  արգելել են մարզվելու Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում,  հիմա մենք Ամասիայի արհեստական խոտածածկում ենք մարզվում»: Այս տեղեկությունը բարկացրեց ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Սուքիաս Ավետիսյանին. «Ո՞ւմ հոր սեփականությունն է Գյումրու ֆուտբոլի ակադեմիան: Լրիվ անհասկանալի է ֆեդերացիայի վերաբերմունքը: Իմ ժամանակ շատ լավ գիտեի, որ մարզիչներին ֆեդերացիան վարձատրում էր, որպեսզի պահանջատեր լիներ, ես 17 տարի Գյումրիում ֆուտզալի թիմ եմ պահել, հիմա չի մասնակցում առաջնությանը»:

Ի դեպ նշենք, որ ներկա պահին  ակումբը ունի բավարարված բողոք՝ որոշում բողոքարկման կոմիտեի կողմից առ այն, որ Գյումրիի  թիմը պետք է ընդգրկվի Հայաստանի 2019-20 թթ կանանց ֆուտբոլի առաջնության մասնակիցների կազմում։ Բողոքարկման կոմիտեի որոշումը պարտադիր է կատարման համար՝ ըստ ՀՖՖ գործող կանոնադրության։ Սակայն մինչև օրս ՀՖՖ կողմից չի կատարվել թիմի՝ խաղացանկում վերականգման գործընթացը ։