Էդուարդ Մարտիրոսովը կփոխանցվի հայկական կողմին 

Էդուարդ Մարտիրոսովը կփոխանցվի հայկական կողմին 

Ամենամոտ ապագայում հայկական կողմին կփոխանցվի հայ զինվորական Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ադրբեջանցի սահմանապահների կողմից ապրիլի քսաներեքին Զանգելանում։ Փոխանցումը տեղի կունենա Աղդամում՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրականացված քննությունը պարզել է, որ Մարտիրոսովը չի հանդիսանում դիվերսանտ, եւ ընդդեմ ադրբեջանական պետության որեւէ հանցագործություն չի կատարել, եւ սահմանը հատել է մոլորվելու հետեւանքով։ Բաքվում նշում են, որ Մարտիրոսովի ազատ արձակման հարցը կարգավորվել է Բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։