«Վալենսիայից»՝ «Մանչեսթեր Սիթի»
Իսպանիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Սիլվան պատմել է մանրամասներ՝ 2010 թվականին «Վալենսիայից» «Մանչեսթեր Սիթի» իր տեղափոխման մասին»։ «Ռոբերտո Մանչինին ինձ զանգահարում էր դեկտեմբերից սկսած՝ ամեն շաբաթ։ Նա վստահ ու վճռական էր խոսում եւ ես դա հասկացա։ Պետք էր գնալ այնտեղ, որտեղ ուզում են, որ դու լինես։ Ես ասացի «Վալենսիային», որպեսզի առաջնային ուշադրություն հատկացնեն «Մանչեսթեր Սիթիի» առաջարկին։ Եւ ճիշտ էի։ Այնտեղ ես տասը հիանալի տարիներ անցկացրեցի։ Ուրախալի է տեսնել, թե որտեղ է գտնվում այդ ակումբը հիմա, քանի որ ես էլ եղել եմ վերջինիս աճի մի մասնիկը»,- «AS»-ի փոխանցմամբ՝ ասել է Սիլվան։
Հիշեցնենք, որ Դավիթ Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2010-20 թթ։ Այդ ընթացքում մասնակցել է 436 հանդիպման, խփել 77 գոլ եւ կատարել 131 արդյունավետ փո
Կարծիքներ