Եվ այդ մեկ մարդը դու ես․․․

Դեռևս Կոնգրեսի հանրահավաքներից սկսած Նիկոլ Փաշինյանի ծղրտոցը դեռ ականջումս է, նույն բանը հարյուր, հազար անգամ կրկնում էր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես․․․ Տասնյակ տարիներ անցան նույն ծղրտոցը լսեցի վարչապետացու դառնալու ժամանակ՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես․․․ Այդ ծղրտոցն ականջ սղոցեց նաև կորոնավիրուսի ժամանակ՝ եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես․․․ Կապիտուլյացիայից հետո այդ ծղրտոցը առանձնակի ուժով էր հնչում, քանի որ այս անգամ դա իրեն ավելի շատ էր պետք՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես․․․
Նմանօրինակ կրկնություններն անում են դերասանները՝ խոսքը ավելի համոզիչ, հուզիչ դարձնելու համար։ Անում են նաև այն մարդկանց համար, որոնք դժվար են հասկանում և հազար անգամ պետք է կրկնել։ Դա նրանց ,, աուդիտորիան է,, Ու դա անում են այնպիսի հուզախառն, լալագին ձայնով, ինչպես կարող էր անել միայն Նիկոլ Փաշինյանը։
Հիմա, երբ բոլորս արդեն տեսնում ենք, թե որն է Հայաստանի ապագան, հասկանում ես, որ Նիկոլ Փաշինյանն «իրեն կոտորում էր» , որովհետև այդ մեկ մարդու մեջ «որպես դու» տեսնում էր միայն իրեն։ Իրոք, հզոր կատարում էր մեկ դերասանի մենախոսությամբ և հիմա վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանի «դժգույն ապագան» կախված էր մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու չէիր։ Ու այդ մասին նա գիտեր դեռ Լևոն Տեր Պետրոսյանի հանրահավաքների ժամանակ, երբ ասում էր․
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. մեր հայրենիքը ունի´ ապագա: Այդ ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես:
Եւ ուրեմն, կեցցե Ազատությունը
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»:
Թող ձեզ չթվա, թե դա նոր է ասել, դա տասնամյակներ առաջ է ասել ու նույն երգը շարունակում է։
Կարծիքներ