Բժիշկները նշել են ասիմպտոմ հիվանդների 5 նշան

Բժիշկները նշել են ասիմպտոմ հիվանդների 5 նշան

Բժիշկներն առանձնացրել են  նոր տիպի կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացքի 5 ենթադրյալ նշան։ Այս մասին հաղորդում է  «Московский комсомолец»-ը։
Հնդիկ բժիշկ Պունա Ադար Պունավալան հայտնել է, որ թեպետ նոր վիրուսը դեռ հետազոտման փուլում է, ունի  բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ հիվանդությամբ ավելի շատ մարդ է վարակվել, քան բժիշկները կարծում են։

Ինստիտուտը, որտեղ աշխատում է հնդիկ բժիշկը, Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ աշխատում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա։ Գիտնականների այս խումբը իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ, առաջ է քաշել բազմաթիվ վարկածներ, որոնց թվում նաև այն, որ վիրուսը աշխարհում տարածվել է շատ ավելի վաղ, քան այդ մասին պաշտոնապես իմացել են։
««Առանց ախտանիշների»-ն, անտարակույս, բառախաղ է․ թեթև ընթացքով COVID-19-ի ախտանշաններն, անշուշտ, կան։ Այլ բան է, որ դրանք կարելի է և չվերագրել կորնավիրուսին»,-ասում է բժիշկների այս խումբը։
Եվ այսպես, կարելի է կասկածել, որ Դուք ոտքի վրա տարել եք COVID-19, այն դեպքում, եթե հետևյալ ախտանշանները 14 օրերի ընթացքում եղել են կամ հաջորդել են իրար։

 1․ Հոտառության  փոփոխություն։ Մենք մշտապես լսում ենք, որ սա նոր տիպի կորոնավիրուսի ախտանիշներից է, որը  լինում է  ակտիվ ընթացող հիվանդության ժամանակ։ Մինչդեռ, թեթև ձևերում, ձեր հոտառությունը կարող է ամբողջությամբ չանհետանալ։  Բայց փոխվել կարող է՝  հոտերը  կարող են բթանալ կամ փոխակերպվել։ Եթե զգում եք, որ հոտերը խամրել են կամ այլ կերպ են ընկալվում, սա կարող է լինել այսպես կոչված՝ անախտանիշ կորոնավիրուսի առաջին ախտանիշներից մեկը։

2․Թուլություն ու ջարդվածության զգացողություն։ Խոսքը ոչ թե սովորական հոգնածության մասին է, այլ  Ձեզ ոչ բնորոշ խորը հոգնածության։ Եթե սովորական գործողությունները՝ աշխատանք, տնտեսական հոգսեր, ֆիզիակական վարժություններ, Ձեր համար սկսել են դառնալ դժվարին, կարելի է ենթադրել, որ Ձեր օրգանիզմը իր բոլոր ուժերն ուղղել է վիրուսային «ագենտի» դեմ։

3․Ստամոքսի ցավ։ Մինչև բոլորովին վերջերս ստամոքսի ցավը չէին կապում կորոնավիրուսի հետ։ Բայց հիմա բժիշկները սա բացատրում են թոքերի ստորին հատվածների բորբոքմամբ։
Սա նաև կարող է վկայել ոչ թե օդակաթիլային, այլ աղիքային եղանակով վարակման մասին, որը, համաձայն վերջին հետազոտությունների, ավելի թեթև ձև է։

4․ Աղիքային խանգարումներ․ լուծը, եթե այն պայմանավորված չէ սննդային թունավորմամբ, լուծողականների ընդունմամբ, COVID-19-ի աղիքային ձևով վարակված լինելու ակնհայտ նշան կարող է լինել։ Այն առավել հաճախ լինում է, երբ վիրուսի «ագենտը» օրգանիզմում հայտնվում է ոչ թե օդակաթիլային եղանակով, այլ մակերևույթներից՝ բերանում։

5․Աչքի լորձաթաղանթի բորբոքում․ «կորոնայի» համար բավականին անսպասելի ախտանիշ է, բայց ցուցանշային՝ հաշվի առնելով, որ մայիսի 4-ից այն ևս ի հայտ է եկել։ COVID-19-ի օրգանիզմում հայտնվելը կարող է առաջացնել թեթև կոնյուկտիվիտ, որն արտահայտվում է աչքերի կարմրությամբ և թեթև քորով։ Առավել ծանր ձևերի դեպքում, այն հանգեցնում է արցունքաբեր  ծորանների թարակախալմանը։

Բժիշկների կարծիքով՝ եթե այս բոլոր ախտանիշները ունեցել ենք միաժամանակ կամ դրանք միմյանց հաջորդել են 14 օրերի ընթացքում, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ տարել եք կորոնավիրուսի թեթև ձևը։ Թեպետ, վերջնական պատասխանը կարող է տալ թեստը։