Զանգվածային սննդային թունավորում՝ Թուրքիայում

Զանգվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Թուրքիայի Սաքարյայի նահանգի Ֆերիզլիի շրջանում։ Ինչպես հայտնում է Haber Global-ը, դեպքը տեղի է ունեցել կրոնական միջոցառման ժամանակ։ Մասնավորապես, Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ կրոնական արարողությանը ներկա գտնվողները կերել են արարողությունից հետո մասնակիցներին մատուցված հավի մսով փլավը։
Կարճ ժամանակ անց՝ սկսել են գանգատվել փորացավից, սրտխառնոցից ու դիարեյայից։ Արդյունքում՝ տասնյոթ մարդ հոսպիտալացվել է՝ սննդայի թունավորում ախտորոշմամբ։ Դեպքի առնչությամբ իրավապահները նախաձեռնել են քննություն։ Վերջին շրջանում Թուրքիայում բավականին հաճախացել են զանգվածային սննդային թունավորման դեպքերը։
Կարծիքներ