Կորոնավիրուսի դեմ երկու պրեպարատի մշակման աշխատանքները դադարեցվել են

Կորոնավիրուսի դեմ երկու պրեպարատի մշակման աշխատանքները դադարեցվել են

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները դադարեցրել են կորոնավիրուսի դեմ երկու պրեպարատի՝ Հիդրօքսիքլորոխինի եւ Քլորոխինի փորձարկումները, պատճառաբանելով, որ մահացության ռիսկը չափազանց բարձր է պացիենտների մոտ, անկախ պրեպարատի ընդունումից։

ԱՀԿ տարածած հայտարարության համաձայն, մայիսի 22-ին The Lancet ընկերությունը, որը զբաղվում է այս երկու պրեպարատների մշակմամբ, հրապարակել է զեկուցում, որտեղ նշված է, որ չնայած փորձարկումների ընթացքում կորոնավիրուսով վարակված մարդիկ ընդունել են այդ պրեպարատը, սակայն մահացել են, ինչը ըստ ԱՀԿ-ի, խոսում է այն մասին, որ արդյունավետությունը բավարար չէ։

ԱՀԿ-ում նշել են, որ նշված երկու պրեպարատների մշակման աշխատանքների կասեցումն իրականացվել է հատուկ փորձագիտական խմբի կողմից, որը համապարփակ անալիզի է ենթարկել այդ պրեպարատների հետ կապված, մինչ այս եղած արդյունքները։