Ավտովթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ավտովթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 21-ին՝ ժամը 15։36-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 1992 թ․) և «Jeep» (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ք. Բ.-ն (ծնված 1995 թ․) և «Jeep» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Շ․-ն (ծնված 1975 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները, ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

ԱԻՆ