Դուք ուրիշ պատմական հերոս չգիտե՞ք կամ ֆեյսբուքի տեսություն

Դուք  ուրիշ պատմական հերոս չգիտե՞ք  կամ ֆեյսբուքի տեսություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի սուպերնախարարը երեկ անասելի տափակ ու իրավիճակին անհարիր մի հումոր էր արել՝ ֆեյսբուքում գրելով՝ «Վախիլ միք, ձեր սեկրետը ոչ ոք չի իմանա, ոչ էլ պետք է»։ «Սեկրետը » Նիկոլ Փաշինյանի պաշտած «Կարգինի» սկետչերից մեկից է, որի վերջում ընտանեկան մի զզվելի պատմություն է բացահայտվում։  Նիկոլ Փաշինյանի կրթության նախարարը նաև օրիգինալ չէր, քանի որ դրանից առաջ  «Կարգինի» մեծ սիրահար Փաշինյանն ինքը մեծագույն հաճույքով ասում էր «լուսամուտը դրիիիմ», մեկ այլ ՔՊ-ական «սրամտում էր» Վանեցյանի առիթով, որ «ես ամեն ինչ գիտեմ, ես ամեն ինչ գիտեմ․․․»։

Մի խոսքով, նրանք, էլի կարգինից՝ «Վարդան Մամիկոնյանից բացի ուրիշ պատմական հերոս չգիտեն»։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի սուպերնախարարի հումորը չգնահատվեց։ ԱՄՆ -ում բնակվող լրագրող Արա Կազարյանը գրել է․ «Arayik Harutyunyan Շատ պոշլի հումոր ա...
Մանավանդ Ձեր կարգավիճակի մարդու և դրսում տիրող իրավիճակի պայմաններում...
Բա որ հանկարծ «Ձեր սեկրետը» մարդիկ իմանան...
կամ ասենք իմացած սեկրետը ուղղակի հանկարծակի հրապարակեն...
Слабо, парон «СУПЕР» нахарар?»։

Մի օգտատեր․«Կրթության նախարար, իսկ գուցե ձեր ոլորտին տեր կանգնեիք՞։ Էրեխեքը անտեր անտիրական, անգրագետ վիճակով են մնացել։ Թե՞ բոլոր գործերը դորդ ու բեշ արեցիք, հիմա խառնվել եք մնացածներին։ Ամոթ ա, լուրջ։ Մի քիչ լրջացեք»։

Օգտատեր Մելինե Գիշյան․«Մենք վախմ չենք։ Դուք վախեցեք, որ հանկարծ շեղվիք ոչ դուզ ճամփիցը։ Թե չէ տեղներուցս վիր տինք կենալ մի հետ էլ հեղափոխություն անեն»։

Davit Galstyan Կամաց նմանվում եք հայտնի անձանց։Աշոտյան+Շարմազանով+...«Ինչքան կուզենք կխփենք»«Չագուչն էլ ա մեր ձեռը, մեխ էլ»։

Սերոբ Գևորգյան․ «Ցինիկ ես բայց։Քո սեկրտը սաղ գիտեն ․․․»։

Karine Shahinyan․«Էնքան ասեցին հանգիստ նստեք տեղներդ,դարձավ իրականություն>։
Ժողովրդի 70+ տոկոսը ստանալուց մասին ամեն առիթով խոսող հեղափոխականները եթե  մի  15 րոպե կարդան այս գրառումները միգուցե ինչ-որ եզրակացություն անե՞ն։ Միգուցե կարդում ե՞ն դրա համար են 2․5-3 միլիոն մարդու գաղտնալսելու մասին օրենք ընդունում։ 

Երեկ Մարզահամերգային համալիրում դաշտային հոսպիտալ հիշեցնող մահճակալների տեսարանը կրկնապատկել էր այն  ցավը, հուզմունքն ու անհանգստությունը, որ մարդիկ ունեն իրենց, իրենց հարազատների, սիրելի մարդկանց առողջության ու կյանքի համար։ Այս մահճակալները առաջին հրապարակած տղայի՝ Միքայել Մարգարյանի էջին աներևակայելի մի բան էր կատարվում։

Նորիկ Հովակիմյան․ «Ջաղացի քարի տակից հանած կռավաթներով. Ձյուն գա մեր գլխին»
Հակոբ Հակոբյան․«Նիկոլը մարզահամերգայինը լցեց »։

Astghik Eghoyan․« Մի քանի ինքնաթիռի ժողովրդի համար տեղ չունեին, որ տանեին մեկուսացնեին, հիմա ունեն, փաստորեն, Արսեն Թորոսյանի շնորհքն է այն, որ էս վիճակում ենք, նրա անլուրջ ու ցինիկ պահվածքը»։ 

Քննարկման ժամանակ պարզեցինք, որ ֆեյսբուքում կան ոստիկաններ կամ նման հավակնություններ ունեցող ժողովրդական դրուժինիկներ, որոնք տեղում փորձում էին կանխել յուրաքանչյուր տրտունջ, մտահոգություն ու բողոք։ Եթե ոմանք այս տեսարանից ցնցված մարդկանց հանգստանցնում էին,  հորդորում էին չհավատալ ֆեյք լուրերին ու խուճապի չմատնվել, ապա Լևոն Ասլանյանյան անուն-ազգանունով մի օգտատեր ուղղակի բոլորին ու յուրաքանչյուրին, ով քննադատում էր, սպառնալիքներ էր տեղում։ «Հերիք է մարդկանց ձեռք առնեք,զգուշացնում եմ բոլորիդ էջերդ կփակենք»,-պետո՞ւթյան, թե իր անում սպառնում էր  սույն պարոնը։Նա անգամ ու ակնարկներ անում՝ ինքը հո պատահաբա՞ր չի հայտնվել այդ հարթակում։ նաև խոստանում էր պարետատուն օգտատերի գրությունների սքրինները, գրեթե մինչև վերջ հերքելով Մարզահամերգայինը հոսպիտալի վերածելու կադրերը։ Անձամբ ինձ խոստացավ իր ընկերներին քսի տալ էջիս վրա, մի քանի այլ կնոջ էլ առաջարկում էր հանգիստ վեր ընկնել տեղները, չքվել ՖԲ-ից, ամուսինը սպասում է։ Տղամարդկանցից մի քանիսին մերօրյա Շարիկովը խոստանում էր «մի տեղ հանդիպել էս կյանքում»։ Բայց հետո, երբ այլևս պաշտոնապես հրապարակվեց պարերատան հաղորդագրությունը, կամաց՝ երգով նահանջեց։

Ամեն դեպքում, երեկ  սոցիալական ցանցերում իշխանության հասցեին  քննադատության, ի դեպ, դեռևս զուսպ, տարափ էր։Ժողովրդի 70+ տոկոս ստանալու մասին ամեն առիթով խոսող Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներին անիմաստ զանգեր կատարելու փոխարեն  չէր խանգարի մի քիչ ծանոթանալ այդ գրառումներին։ Միգուցե ինչ-որ եզրակացություն անի՞, թե այս համաճարակից ընթացաքում և հատկապես դրանից հետո քանի՞ տոկոս ձայն ունի։  Միգուցե կարդում է, դրա համար է 2․5-3 միլիոն մարդու գաղտնալսելու մասին օրենք ընդունում։