Նոր Զելանդիայում երկու շաբաթում  կորոնավիրուսի ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել 

Նոր Զելանդիայում երկու շաբաթում  կորոնավիրուսի ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել 

Նոր Զելանդիայում բժիշկները վերջին երկու շաբաթում կորոնավիրուսով նոր վարակման ոչ մի նոր դեպք չեն հայտնաբերել։ Այս մասին հայտնում է նոր-զելանդական առողջապահության նախարարությունը։ Ներկայումս ընդամենը մեկ մարդ է դեռ բուժվում կորոնավիրուսից։

Նոր Զելանդիայում վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 1154 մարդ։ Ապաքինվել է 1131 մարդ։ Մահացության թիվը կազմում է 22 մարդ։