X, TikTok, Instagram և YouTube. Թուրքիայի ընդդիմությունը նաև վիրտուալ «պատերազմի» մեջ է

Իլոն Մասկին պատկանող X սոցհարթակը դադարեցրել է Թուրքիայում ընդդիմադիր գործիչների մի քանի օգտահաշիվներ՝ երկրում քաղաքացիական համատարած անկարգությունների ֆոնին: Այս մասին հայտնում է Politico-ն։
Հաշիվների կասեցումը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո մեծ ցույցերից հետո:
Հիշեցնենք՝ Իմամօղլուն կալանավորլվել է երեկ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահի գլխավոր թեկնածու առաջադրվելուց ժամեր առաջ։
Ընդդիմության բողոքի ցույցերը մեծացել են՝ չնայած կառավարությունը չորս օրով արգելում է հանրային հավաքները։ Ընդդիմության ակտիվության մեծ մասը կենտրոնացած է համալսարանների շուրջ, և ցույցերի հետ առնչվողներից շատերն այժմ գտնում են, որ իրենց X պրոֆիլներն արգելափակված են:
Կասեցված հաշիվների մեծ մասը «ակտիվիստների հաշիվներ էին, որոնք կապված էին համալսարանների հետ, ովքեր հիմնականում տեղեկություններ էին փոխանակում բողոքի ցույցերի, այն վայրերի մասին, որտեղ ուսանողները կարող էին գնալ», - ասում է Յուսուֆ Խանը, ով Վիլսոն կենտրոնի Մերձավոր Արևելքի ծրագրի համակարգող և վերլուծաբան է: Այս հաշիվներից շատերը պատկանում են «բազմաթիվ ակտիվիստների», որոնց հետևորդները հասնում են տասնյակ հազարների, ասել է փորձագետը:
Զուգահեռաբար Թուրքիայում սահմանափակվել է մուտքը սոցիալական մեդիա կայքեր, ինչպիսիք են X-ը, TikTok-ը, Instagram-ը և YouTube-ը, հայտնում է Netblocks ինտերնետ-դիտորդը:
Մարտի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իմամօղլուի կալանավորումը եւ ասել, որ կառավարությունը ժամանակ չի վատնի ընդդիմության «շոուի» վրա։ Իմամօղլուն իր հերթին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը։
Հայտնի է նաև, որ թուրքական իշխանությունները X-ի (նախկին Twitter) ղեկավարությունից պահանջում են արգելափակել սոցցանցում ավելի քան 700 օգտահաշիվ։
Սոցցանցը, որը պատկանում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին, արգելափակման պահանջներն անվանել է «անօրինական»։
«Մենք կբողոքարկենք Թուրքիայի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների վարչության բազմաթիվ դատական որոշումները՝ կապված լրատվական կազմակերպությունների, լրագրողների, քաղաքական գործիչների, ուսանողների և այլոց ավելի քան 700 հաշիվներն արգելափակելու որոշումները։
Կարծում ենք, որ թուրքական կառավարության այս որոշումը ոչ միայն անօրինական է, այլև միլիոնավոր թուրք օգտատերերի զրկում է իրենց երկրում նորություններ և քաղաքական դիսկուրս ստանալու հնարավորությունից»,- նշել է X-ի ղեկավարությունը։
Կարծիքներ