Վիճակը կրկին սրվում է․հսկողությունը կուժեղացվի

Վիճակը կրկին սրվում է․հսկողությունը կուժեղացվի

Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վկայաբերելով երեկ հաստատված կորոնավիրուսի 374 դեպքը։

«Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ու շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից», - ասաց  Փաշինյանը։

Պայմանավորվել են՝ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ:

«Մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր, կարմիրն գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: