Նախկին կնոջը վերադարձնելու համար առևանգել է դստերը

Նախկին կնոջը վերադարձնելու համար առևանգել է դստերը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Աղվան Իսպիրյանի դատաքննությունը։

Նա 2017 թվականից շուրջ մեկ տարի փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված նախկին կնոջ՝ Լոռու մարզի Չկալով գյուղի բնակչուհի Օֆիկ Հակոբյանի հետ միավորվելու և կրկին համատեղ ապրելու պատրվակով, 2018 թվականի մարտի լույս 1-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, գնացել է Օֆիկ Հակոբյանի տուն, որտեղ նրան տանը չհայտնաբերելուց հետո, նրան իր տուն գնալուն և իր հետ համատեղ ապրելուն պարտադրելու համար, բացահայտ առևանգել է այդ պահին տանը գտնված Օֆիկ Հակոբյանի անչափահաս՝ 11-ամյա դստերը՝ էլեն Հակոբյանին, և նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով  նրան իր բնակության վայրից տեղափոխել է Վարդաբլուր գյուղ ու ժամեր շարունակ պահել իր տանը: