Թուրքիայի ՆԳ նախարարը մեկնել է Թեհրան 

Թուրքիայի ՆԳ նախարարը մեկնել է Թեհրան 

Թեհրան է մեկնել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։ Նա Իրանի մայրաքաղաքում կհանդիպի իրանցի իր գործընկեր Ահմադ Վահիդիի հետ։ Նրան դիմավորել է ՆԳ փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ներքին գործերի նախարարները պետք է վերջնական տեսքի բերեն անվտանգության եւ իրավապահ մարմինների փոխգործակցության եւ փոխըմբռնման մասին հուշագիրը։