Մարտունին խստորեն հետևում է պահանջներին

Մարտունին խստորեն հետևում է պահանջներին

Չնայած որ բարեբախտաբար Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսով վարակվածության դեպք հայտնաբերված չէ, այնուամենայնիվ մարզում ևս խստորեն հետևում են արտակարգ դրության պահանջներին: Մասնավորապես փակ են բոլոր ձեռնարկությունները, բացի մթերային խանութներից, քաղաքացիներ գրեթե չկան փողոցում հաշված մարդկանց կարելի է հանդիպել, իսկ քաղաքի աղմկոտ շուկան դատարկ էր: