Նոր Հաճնում մահացած երեխաներից 2-ը «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմից էին

Նոր Հաճնում մահացած երեխաներից 2-ը «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմից էին

Նոր Հաճնում մահացած երեխաներից 2-ը   հանդես էին գալիս «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմում: Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում:

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները:

Մահացածներից թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին:

«Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին»,- գրված է էջում: