Ասում են՝ անունը Նախշուն, ազգանունը՝ Տավարացյան. Նախշուն Տավարացյանը բարկացավ (տեսանյութ)

Ասում են՝ անունը Նախշուն, ազգանունը՝ Տավարացյան. Նախշուն Տավարացյանը բարկացավ (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունենում ԲԴԽ 3 անդամի հրավիրած նիստը, որտեղ քննվում է դատավոր֊անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցը։


Նիստին Գրիգոր Բեքմեզյանը նշեց՝  Բարձրագույն դատական խորհուրդը պետք է իր կարծիքը հայտնի. «ԲԴԽ անդամն, որն իր պաշտոնը ստանձնել է, պետք է գար շենք, ասեր՝ ինձ ծանուցումներ ուղարկեք։  Ինչպե՞ս կարող է ԲԴԽ֊ն ծանուցեր, եթե այդ մարդը բոլոր առումներով ընտրված անդամ չէ։ Տիկին Տավարացյանը ոչ մի անգամ չի ներկայացել։ Կան բոլոր հիմքերը որպեսզի տիկին Տավարացյանի լիազորությունները դադարեցվի որպես ԲԴԽ անդամ»։

Այնուհետեւ ԲԴԽ անդամ Հայկ Հովաննիսյանը հարցի վերաբերյալ ասաց. «հաշվի  առնելով խնդրի կարեւորությունը՝ հրավիրում եմ ուշադրությունը. այս դատական նիստում մեր կողմից քննարկվում է իրավունքը եւ դրա կիրառման հարցը։ Թող որեւէ մեկը չփորձի անձնավորել, այստեղ խնդիրը տիկին Տավարացյան անձը չէ, այստեղ դատավոր- անդամն է եւ դրա հետ կապված իրավակարգավորումները։

Այստեղ տեղի է ունենում բարձր մասնագիտական քննարկում»,֊ եզրափակեց Հովհաննիսյանը։

Տավարացյանը ելույթով հանդես եկավ՝ նշելով, որ պաշտոնը ստանձնած է համարվում երդվելու պահից սկսած, ոչ թե ԲԴԽ անդամ ընտրվելու պահից։

Անդրադառնալով Բեքմեզյանի հայտարարությանը, թե ինքը չի ներկայացել նիստերին, ասաց, որ Դատական դեպարտամենտը ծանուցում է նիստերի մասին. «Եթե դուք ձեռքից հոտ քաշելով մասնակցում եք նիստերին, ուրեմն ես Ձեզ ասելու բան չունեմ»։ 

Այնուհետեւ Տավարացյանը բորբոքվեց, ասաց, որ իր անունը շահարկում են։ Ամեն հայտարարությունից հետո իրեն զանգահարում են։ Նայելով ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին՝ ասաց. «Ձեր ամեն հայտարարությունից հետո ես բազմաթիվ զանգեր եմ ստանում։ Թե Ձեզ թվո՞ւմ է ես ընկերներ չունեմ, շրջապատ չունեմ։ Գոնե մտածեն իրավական կազուսը վերացնելու վերաբերյալ, ասում են՝ ազգանունը Տավարացյան, անունը Նախշուն»։

Նշենք, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերին, սակայն հրաժարվել էի որպես անդամ երդվել։ Ապա օրեր առաջ նա հայտարարեց, որ ստանձնելու է ԲԴԽ անդամի պարտականությունները եւ դատավորների ընդհանուր ժողովում երդվեց։