«Հրապարակ»․ 2018-ին իշխանության եկած քաղաքական ուժը կառաջնորդի՞ մեզ դեպի պայծառ ապագա՝ կերեւա առաջիկայում

«Հրապարակ»․ 2018-ին իշխանության եկած քաղաքական ուժը կառաջնորդի՞ մեզ դեպի պայծառ ապագա՝ կերեւա առաջիկայում

Ինչպիսի՞ն էր 2018-ը։ Մեկի համար այն հեղափոխության ու հաղթանակի, մյուսի համար՝ պարտության եւ կորուստների տարի էր։ Մեկի համար այն սիրո եւ համերաշխության, մյուսի համար՝ հալածանքների ու սպառնալիքների տարի էր։ Մեկը հասավ իր երազանքին՝ Սերժ Սարգսյանին տեսավ պաշտոնաթող, Ռոբերտ Քոչարյանին՝ բանտում, մյուսն իր սեւ օրն է համարում այն օրը, երբ վարչապետի աթոռին նստեց Նիկոլ Փաշինյանը։

Հանրության մի մասը հպարտ է իր հաջողությամբ եւ ձեռքբերումներով, մյուսները «մտահոգ» են երկրի ապագայով։ Մարդկանց կենցաղում, սոցիալական վիճակում գրեթե ոչինչ չի փոխվել, բայց նրանց մի մեծ հատված պատրաստ է կրել այդ զրկանքները՝ «հանուն լուսավոր ապագայի»։ 2018-ին իշխանության եկած քաղաքական ուժը կարդարացնի՞ արդյոք հանրային հույսերը եւ կառաջնորդի՞ մեզ դեպի պայծառ ապագա՝ կերեւա առաջիկայում։ Մոսկվան էլ մի օրում չի կառուցվել։ Հուսանք եւ սպասենք, որ 2019-ը տնտեսական հաջողությունների եւ վերելքների տարի է լինելու։