Նախարարը պետք է հանդիպի հարգարժան դասախոսների, ուսանողների հետ

Նախարարը պետք է հանդիպի հարգարժան դասախոսների, ուսանողների հետ

Այս պահին ԿԳՄՍ նախարարության դիմաց մեկնարկել է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների մամուլի ասուլիսը։

Այստեղ են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Գևորգ Պետրոսյանը։

Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին պատգամավորներին։

«Կարող եմ վերահաստատել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և մեր բոլորիս սկզբունքային  դիրքորոշումը, որ ամեն ինչ, ինչ հայոց է, մեզ համար եղել է, կա և մնում է։ Ինչ վերաբերում է դիմումին, ապա մենք այն անպայման կվերցնենք։ Ցանկացած դիմում, որը մեզ է ուղղված, այն անարձագանք չի մնա։ Մենք այսօր իմացանք, որ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ պատրաստակամություն հայտնեց հանդիպում, քննարկումներ ունենալ։ Կարող եմ վերահաստատել շատ կարևոր մի դիրքորոշում, որ հանդիպումը պետք է լինի բաց, հրապարակային, առհասարակ նախարարը պետք է հանդիպի հարգարժան դասախոսների, ուսանողների հետ։ Բաց, պարզ հարցուպատասխանի միջոցով պետք է լինի զրույց»,- լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավոր Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Երիտասարդական միությունը դիմել է ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու առաջարկով