Իրանում փակցրել են «թշնամական» Իսրայելի դրոշը․ ձերբակալված կա

Իրանում փակցրել են «թշնամական» Իսրայելի դրոշը․ ձերբակալված կա

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հետախուզությունը ձերբակալել է մի տղամարդու, ով Թեհրանում փակցրել է Իսրայելի դրոշը, հայտնում է իրանական Fars գործակալությունը։

Աղբյուրի հաղորդմամբ, մարտի 31-ին համացանցում առաջին անգամ հայտնվել է տեսանյութ, որտեղ անհայտ անձը Իսրայելի դրոշ է կախում Թեհրանի Ազադի հրապարակում և Իմամ Ալի մայրուղու վրա։ 
Ինչպես նշվում է, «24 ժամից էլ քիչ ժամանակում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են հանցագործին, և նա հանձնվել է դատական ​​իշխանությանը»։ 

Նշվում է, որ այս արարքի հիմնական շարժառիթը եղել է Իրանի քաղաքական կուրսի հետ անհամաձայնությունը։

Ձերբակալման մասին տեղեկությունը հայտնվել է ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ 

Հիշեցնենք, որ ըստ ԻՀՊԿ-ի պաշտոնական տեղեկության, հարձակման հետևանքով զոհվել են յոթ սպաներ, այդ թվում՝ երկու գեներալներ։