Լրագրողը միկրոֆոնով հարվածել է նախագահի քթին

C5N-ի լրագրողը միկրոֆոնով հարվածել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի դեմքին, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձել են հարցազրույց վերցնել քաղաքական գործչից։
Տեղեկատվությունը տրամադրվել է Infoveloz-ի կողմից։
Դեպքը տեղի է ունեցել Ալմագրոյի Ազգային տեխնոլոգիական համալսարանի մուտքի մոտ։
«Դիտավորյա՞լ հարվածեցիր ինձ»,-լրագրողին հարցրել է Միլեյը:
Ի պատասխան՝ մամուլի ներկայացուցիչը ներողություն է խնդրել։
Կարծիքներ