Մանրամասներ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի վթարից

Մանրամասներ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի վթարից

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել այն և դուրս բերել դաշտից։