Ջասթին Թրյուդոյի հետ լավ խոսակցություն ունեցանք․ Նիկոլ Փաշինյան
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Ջասթին Թրյուդոն կարևորել է Հայաստանում դեսպանության բացումը, ինչը կողմերին համագործակցության լայն հնարավորություններ է տալիս: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է տալիս կիսվել տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումների, Հայաստանում ժողովրդավարական օրակարգի, անվտանգային, տնտեսական իրավիճակի մասին։
Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Կարծիքներ