Բադեն-Բադենում երբևէ չեմ եղել․ Հովհաննես Մանուկյան

Բադեն-Բադենում երբևէ չեմ եղել․ Հովհաննես Մանուկյան

Գերմանիայի Բադեն-Բադեն հանգստավայրի լողավազանում ՍերԺ Սարգսյանի դեղին լողազգեստով լուսանկարը շարունակվում է  ակտիվորեն քննարկվել սոցցանցերում։ Այս ընթացքում ՀՀԿ-ից փոխնախագահի մակարդակով արդեն իսկ մեկնաբանվել է, որ լուսանկարը հին է՝ տարիներ առաջ արված։ Մենք նաև Հանրապետական շրջանակներից տեղեկություն ստացանք, որ ՀՀԿ-ում հաշվարկել են, թե ով կարող էր լուսանկարը համացանց  գցել և եզրակացրել, որ դա կարող էր անել ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը։

«Հրապարակի» հետ զրույցում Հովհաննես Մանուկյանն ասաց․«երբևէ Բադեն-Բադենում չեմ եղել»։
Հարցին էլ, իսկ երբևէ եղե՞լ է իրավիճակում՝ Սերժ Սարգսյանի հետ, երբ լողավազանում կամ այլուր, որտեղ լողազգեստ հագնելու կարիք լիներ, Հովհաննես Մանուկյանն հատու ասաց՝ ոչ։