Քո շրջապատը մեզ խայտառակ է անում․ քաղաքացին՝ վարչապետին

Քո շրջապատը մեզ խայտառակ է անում․ քաղաքացին՝ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Գիտությունների ազգային ակադեմիա էր գնացել մասնակցելու՝ տնտեսական գիտաժողովի։ Ավարտին, երբ Փաշինյանը արդեն լքում էր ակադեմիան, նրան մոտենալ ցանկացավ քաղաքացիներից մեկը, սակայն վարչապետը նրան լսել չուզեց, անմիջապես նստեց իր մեքենան և հեռացավ։ Փոխարենը «հարվածի» տակ ընկավ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը․

« Նիկոլ ջան, տեր կանգնի, ցավդ տանեմ, մեղկ ենք, մենակ դատարանները չէ, քո շրջապատը մեզ խայտառակ է անում, պաս են տալիս իրար, հերս անիծել են, 14 տարվա տունս հարամեցիք գլխիս»,- ասաց քաղաքացին, ապա, տեսնելով քիչ հեռու կանգնած Կարապետյանին, դիմեց նրան՝ « Խնդո՞ւմ եք,  չէ՞, խնդալու բան է»։

Մանրամասն՝ տեսանյութում