Գագիկ Ծառուկյանի հերթական խոշոր աջակցությունը խաղողագործներին

Գագիկ Ծառուկյանի հերթական խոշոր աջակցությունը խաղողագործներին

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հանդիպում է Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավորության սահմանում լուծում տալիս դրանց:

Հերթական հանդիպմանն Արմավիր մարզի խաղողագործները Գագիկ Ծառուկյանից հենասյուն էին խնդրել՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են նոր այգիներ հիմնելու և հները պահպանելու համար: