Թուրքամետ գրոհայիններն սկսել են ոտնձգություններ քրդերին պատկանող հողերի հանդեպ

Թուրքամետ գրոհայիններն սկսել են ոտնձգություններ քրդերին պատկանող հողերի հանդեպ

Rudaw-ի փոխանցմամբ, «Սուլթան Սուլեյման Շահ» թուրքամետ խմբավորումը Սիրիայում, որը գտնվում է Սիրիական ազգային բանակի ենթակայության տակ եւ հովանավորվում է Թուրքիայի կողմից, սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի մարզի Շիե շրջանում քրդական հողերի հանդեպ ոտնձգություններ իրականացնել։ Խմբավորումը իրականացնում է հատուկ «բնակարանային ծրագիր», որով քրդերին պատկանող հողերում սկսել է բնակեցնել թուրքմենների եւ արաբների։

Ըստ պարբերականի հրապարակած տեղեկությունների՝ «Իհսան» բարեգործական կազմակերպությունը իրականացնում է 247 բնակելի տան շինարարություն։ Նշենք, որ այս հիմնադրամն ակտիվ բարեգործությամբ է զբաղվում Աֆրիկայում եւ գտնվում է թուրքական հովանու ներքո։ Շիե շրջանը, որը նախկինում եղել է քրդաբնակ, այժմ թուրքամետ խմբավորումների հսկողության տակ է անցել ամբողջությամբ։

Ներկայումս, այդ շրջանում քուրդ բնակչության տեսակարար կշիռն ընդամենը 55 տոկոս է։ 45 տոկոս կազմում են արաբները, թուրքմենները եւ այլք։