Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը

Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը

Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Подъём»-ին ասել է, որ Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։

«Դեռ ոչ։ Մենք դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,-նշել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչել է հանրապետության Սահմանադրությանը համապատասխան։Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին, քննելով 1998 թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում (այսուհետ՝ Հռոմի կանոնադրություն) և Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, ՍԴՈ-1680 որոշմամբ որոշել է, որ դրանցում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: