Պատերազմը կանխելու միայն մեկ ձև կար․ Փաշինյան

Պատերազմը կանխելու միայն մեկ ձև կար․ Փաշինյան

Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է։ Հետո ասում են, որ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու ես այս ամբիոնից ասել եմ ու հիմա էլ եմ ասում, որ Մադրիդյան սկզբունքերը  ընդունելու պահին դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է։ Այս մասին քիչ առաջ իր բացահայտման ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեզ ուզում են ասել, թե մենք եկել ենք ու պատերազմ բերել։ Ոչ, մենք չենք եկել ու պատերազմ բերել, դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել, այդ պատերազմը կանխելու մի ձև կար՝ ընդունել Ադրբեջանի բոլոր  ոչ ընդունելի պայմաններն ու պահանջները։ Պատերազմը սկսվել էր 2016 թվականի ապրիլից ու Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել, որ այլևս պատերազմ չլինելու հույս չունենաք, սա է  ամբողջ ճշմարտությունն ու մենք հիմա, այո, ամեն հնարավորն անում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, անվտանգությունն  ու կարգավիճակի հարցը լուծվի, բայց մենք ասում ենք, որ մեր  օրակարգի վերևում խաղաղությունն  է, մենք մեր առաջ խնդիր ենք դրել հաստատել խաղաղություն։ Խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին ընկնելու ենք, բայց վեր ենք կենալու։Մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, տականք են ասելու, սրիկա են ասելու, ինչ ասես՝ ասելու են, բայց մեզ մեր նպատակից չեն շեղելու»,- հավելեց նա։