Հարբած տղամարդը գիշերն այրել է տնակը, հարվածներ հասցրել տարեց կնոջը

«Մնացել ենք փողոցում, սոված, ծարավ, առանց տանիքի, առանց գումարի, առանց շորերի: Երեկ գիշերը 01:30-ի սահմաններում մեր հարևանը՝ Արամ Բաբայանը հարբած վիճակում այրել է Այնթափ 13 փողոցի, 12 նրբանցքում գտնվող այն տնակը, որտեղ ապրում էինք»: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում պատմեց Քրիստինե Գրիգորյանը: Նա չէր կարողանում զսպել իր հուզմունքը և նշում էր,որ օգնության կարիք ունեն.
«Մեր հարևանի տղան՝ հարբած վիճակում այրել է մեր տնակը: Նա շատ վտանգավոր է հասարակության համար: Նա ընդամենը մեր հարևանն է, իր տնից գողություն է եղել, նախքան գողին հայտնաբերելը եղբորս է սկսում մեղադրել գողության մեջ, անգամ փորձ է արել դանակով հարվածել եղբորս, մի կերպ կանխել են այդ քայլը, սակայն նա որոշել է գիշերը, երբ մայրս ու եղբայրս քնած են եղել տնակի մեջ, այրել այն: Տարեց մորս հարվածքներ է հասցրել, դաժան վերաբերմունքի է արժանացրել: Դիմել ենք իրավապահներին, ասում են, որ կկալանովորեն նրան, բայց ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ոչինչ չգիտենք, անորոշության մեջ ենք: Գոնե ինչ-որ մի տնակ հատկացնեն, որ կարողանանք քնել: Ողջ գիշեր դրսում ենք եղել, ոչ քնել ենք, ոչ հաց ենք կերել՝ սոված-ծարավ շրջում ենք»,- նշեց խմբագրություն ահազանգած քաղաքացին:
Կարծիքներ