Լոռիում երիտասարդը դանակահարել է 22 ամյա բնակչի, որից հետո կտրել նրա աջ ձեռքի 5-րդ մատը

Լոռիում երիտասարդը դանակահարել է 22 ամյա բնակչի, որից հետո կտրել նրա աջ ձեռքի 5-րդ մատը

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի՝ 1991 թվականին ծնված բնակչին:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 27-ամյա երիտասարդը վիճաբանության է բռնվել նույն մարզի 1996 թվականին ծնված բնակչի հետ և ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Այնուհետև դանակով հարվածել է 22-այա երիտասարդի աջ ազդրին և կտրել աջ ձեռքի 5-րդ մատը՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: