Կիրկ Դուգլասն իր զավակներին թողել է առանց ժառանգության

Կիրկ Դուգլասն իր զավակներին թողել է առանց ժառանգության

104 տարեկանում մահացած ամերիկացի դերասան Կիրկ Դուգլասը իր ողջ ունեցվածքը կտակել է բարեգործական կազմակերպություններին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Ըստ հրապարակման, Հոլիվուդի Ոսկեդարի ժամանակների դերասանը իր 300 միլիոն դոլարի հասնող կարողությունը կտակել է մի կազմակերպության, որի շահառուներն են Կիրկ եւ Աննա Դուգլասների մանկական կենտրոնը, Կիրկ Դուգլասի անվան թատրոնը Քալվեր-սիթիում եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը։

Ունեցվածքի մի մասն էլ հատկացվելու է Նյու-Յորքի Սուրբ Լավրենտիոսի համալսարանին՝ վերջինիս չքավոր ուսանողների ուսման ծախսերը հոգալու համար։