Բլոգերներին նոր տուգանքներ են սպառնում
Ռուսաստանում մտադիր են խստացնել ֆիզիկական անձանցից անօրինական կերպով ներդրումների ներգրավմանը վերաբերող պատիժը։ Իրավական կոմիտեն հավանության է տվել օրենքի փոփոխությունների այն փաթեթը, որով ՌԴ ՆԳ նախարարությունը հնարավորություն կստանա տուգանելու ընկերություններին եւ քաղաքացիներին, ովքեր խախտում են այդ կանոնը։ Եթե նրանք առանց ՌԴ Կենտրոնական բանկի լիցենզիան ունենալու ներգրավեն ներդրումներ, ապա ստիպված կլինեն վճարելու 5-500 հազար ռուբլու տուգանք։ Իրավաբանական անձանց համար պատիժը 60 օր գործունեության դադարեցումն է։
Ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, շատ ավելի խիստ են կանոնները նրանց հանդեպ, ովքեր ներդրումային նախագծեր են գովազդում, որոնք նախատեսված են միայն որակավորված ներդրողների համար։ Այդ դեպքում պատիժը իրավաբանական անձանց դեպքում 1 միլիոն ռուբլու տուգանքն է, եւ 90 օրով գործունեության հարկադիր դադարեցումը։ Ռուսական մեդիադաշտում եղած կարծիքների համաձայն, այս փոփոխությունը հատկապես կտարածվի բլոգերների եւ մյուս ինֆլյուենսների վրա, որոնք գովազդում են ներդրումային ծրագրեր՝ առանց լիցենզիա ունենալու։ Նշենք, որ համաձայն ՌԴ դաշնային օրենսդրության, այս փոփոխությունները պետք է հավանության արժանանան Պետդումայի կողմից։
Կարծիքներ