Վստրեչի Ապերի կալանքը նորից կքննվի դատարանում

Վստրեչի Ապերի կալանքը նորից կքննվի դատարանում

Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի կալանավորման վերահաստատման նիստը տեղի է ունենալու այսօր, Երեւանի դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, որ նիստի ժամը դեռեւս հայտնի չէ։ Նշենք, որ երեկ վաղ առավոտյան ոստիկանությունը հայտնաբերել էր Արամ Վարդանյանին հենց իր բնակարանում։ Մեր տեղեկություններով, նա երկարատեւ բացակայությունից հետո եկել էր թոռանը տեսնելու։ Բնակարան ներխուժած ոստիկանները տեսանյութ էին տարածել, թե ինչպես են անզեն մարդու թեւերը ոլորելով տանում ոստիկանություն։ Ավելի ուշ նրան տեղափոխել էին «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ: 

Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։