Հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մասին

Հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մասին

Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հայտնել է, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  Ադրբեջանը տարածում է հերթական ապատեղեկատվությունը։
 
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։