Ես, իբրև ՀՀ քաղաքացի, ինձ վատ եմ զգում էդ հիմնավորումների մասին խոսել. Տերտերյանը`Սոթքի խոշորացման մասին (տեսանյութ)

Ես, իբրև ՀՀ քաղաքացի, ինձ վատ եմ զգում էդ հիմնավորումների մասին խոսել. Տերտերյանը`Սոթքի խոշորացման մասին (տեսանյութ)

Ազգային ժողովում ընթանում են ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Հարցերին պատասխանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Սահմանամերձ Սոթք համայնքից պատմության ուսուցիչ Հայկ Դավոյանը հարց ուղղեց Տերտերյանին, թե ինչու են նորից խոշորացնում Սոթքը, եթե այն մեկ անգամ արդեն խոշորացել է ու նորմալ աշխատում է:

Տերտերյանը նախ ասաց, որ Սոթքի պարագան բավականին հետաքրքիր է և բավականին զարգացում և պատմություն է ունեցել: Ապա նշեց, որ իրենք առաջին անգամ Սոթքի խոշորացումը ներկայացրել են լրիվ այլ տրամաբանության մեջ, և ընտրվել է այն մոդելը, որն ընտրվել է:

«Եւ Սոթքը կամ Գեղամասարը, որը նույնն բանն է, առանձնացվել են: Ես բոլորովին հիմա չեմ ուզում խոսել էն հիմնավորումների մասին, որով առանձնացվել են, ես մասնագիտորեն և իբրև ՀՀ քաղաքացի, ինձ վատ եմ զգում էդ հիմնավորումների մասին խոսել»,-ասաց Տերտերյանը:

Մանրամասն` տեսանյութում