Հայտնաբերվել է սերիական մարդասպանի եւս մեկ զոհի դիակը

Հայտնաբերվել է սերիական մարդասպանի եւս մեկ զոհի դիակը

Կիպրոսում ոստիկանությունը հայտնաբերել է սերիական մարդասպանի եւս մեկ դիակը՝ Մեմի լճում, որը գտնվում է մայրաքաղաք Նիկոսիայից դեպի հարավ-արեւմուտք։ Այս մասին հայտնում է Cyprus Mail-ը։

Ըստ հրապարակման, խոսքը վեց տարեկան երեխայի դիակի մասին է։ Իրավապահները հայտարարել են, որ երեխայի մայրը նույնպես սերիական մարդասպան մոլագարի զոհն է դարձել։ Երեխան մարդասպանի վերջին զոհն է հանդիսացել։ Օրեր առաջ հայտնաբերվել էին այլ զոհերի դիակներ եւս՝ լքված հանքի տարածքում։