Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. պաշտպան

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ հետաձգվեց  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Քոչարյանն այսօրվա նիստին ներկ չէր։

Նա նաեւ նշեց, որ դատախազությունը միացել է միջնորդությանը, իրենք էլ վաղը իրենց առարկություններն են ներկայացնելու։

Ալումյանի խոսքով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։