Տեղի ունեցածը ունի հստակ կազմակերպիչներ. փաստաբանը՝ տան վրա գործած հարձակման մասին

Տեղի ունեցածը ունի հստակ կազմակերպիչներ. փաստաբանը՝ տան վրա գործած հարձակման մասին

«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, ես ապրում եմ Քանաքեռի մասնավոր հատվածում, իմ տանն անմիջապես կպած գտնվում է Քանաքեռի հին թատրոնը, ներկայում այն ձայնագրման ստուդիա է, այնտեղ կա փոքրիկ խաղահրապարակ ու տիրոջ որդին պահանջում է, որ երեխաներս իրավունք չունեն այդտեղ այլևս խաղալու, ասել է՝ «էդ փաստաբանը սաղիս կյանքը կերավ», բայց նրա հետ ես որևէ հարաբերություն չունեմ: Երկրորդ օրը յոթամյա որդիս, որ պատուհանից նայում է, հայհոյում են, ամենավերջին ստոր սեռական հայհոյանքներով, տղայիս ցավը տանեմ, պատասխանում է, ուզում են խփել երեխայիս, հինգ֊վեց րոպե ամենավերջին հայհոյանքներն են լինում կնոջս հասցեին ու նշում իմ փաստաբան լինելու մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի վրա հարձակման դեպքին։ Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ երկու օր առաջ՝ ժամը  16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

Փաստաբանը պնդում է, որ այն, ինչ տեղի է ունեցել, ունի հստակ կազմակերպիչներ։ Նրա խոսքով՝ ոստիկանները լավ են  աշխատել, հիմա խոսքը դատախազությանն ու քննչական մարմիններնն է։