Ընտրակաշառքի համար դատում են ԲՀԿ-ական ավագանու անդամի թեկնածուին

Ընտրակաշառքի համար դատում են ԲՀԿ-ական ավագանու անդամի թեկնածուին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Շառոյանի դատավարությունը։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ավագանու անդամի թեկնածու իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում ընտրողներին՝ երկու անձանց տվել է կաշառք: