Քոչարյանը Ռուսաստանի մեծ բարեկամն է․ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ

Քոչարյանը Ռուսաստանի մեծ բարեկամն է․ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է։

Ռուսական «ՌԵԳՆՈՒՄ» տեղեկատվական գործակալության հաղորդմամբ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դիմտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նշենք, որ Քոչարյանն այսօր ասուլիս է տվել ռուսական լրատվամիջոցներին։

«Ռոբերտ Սեդրակովիչն ինքը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա Հայաստանի համար օգուտների և հետագայում փոխգործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ու խորացնելու համոզված կողմնակից է», - նշել է Պեսկովը:

Այս կերպ Կրեմլի խոսնակը մեկնաբանել է այն լուրերը, որ Քոչարյանը համակարգում է իր գործողությունները Մոսկվայի հետ` կապված Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ:

Պեսկովը շեշտել է, որ Քոչարյանը մարդ է, որը քիչ ջանքեր չի ներդրել Հայաստանի զարգացման գործում: ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակը նաև նշել է, որ հայ քաղաքական գործիչների մեծ մասը Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են։