Բժիշկն անզգայացնելով սպանել է 25 մարդու

Բժիշկն անզգայացնելով սպանել է 25 մարդու

Ամերիկյան Օհայո նահանգից բժիշկ Վիլյամ Հյուզելին մեղադրանք է առաջադրվել 25 մարդու՝ անզգայացնող դեղամիջոցի չափաբաժնի գերազանցումով սպանելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի հրապարակման, սպանությունների մի մասը իրականացրել են այլ բժիշկներ Հյուզելի կարգադրությամբ, սակայն նրանց հանդեպ չեն պատասխանատվության ենթարկելու որոշում կայացրել։ Պացիենտների սպանությունները տեղի են ունեցել 2015-18 թթ։ Մահացածների մեծ մասը եղել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, միացված արհեստական շնչառական ապարատին։ Հյուզելը իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտարարել է, որ ընդամենը հոգ է տարել, որպեսզի պացիենտները հարմարավետ մահանան։