ԱՄՆ պետքարտուղարը մտահոգված է Ուկրաինայի սահմանին տեղի ունեցողով

ԱՄՆ պետքարտուղարը մտահոգված է Ուկրաինայի սահմանին տեղի ունեցողով

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղար էնթոնի Բլինքենը կիրակի օրը հայտարարել է, որ մտահոգված է ուկրաինական սահմանին կուտակված ռուսական զորքերի քանակով ու նախազգուշացրել է Մոսկվային, որ ագրեսիվ վարքի համար «հետևանքներ կլինեն»:

«Ես պետք է ասեմ ձեզ, որ ես իրական մտահոգություններ ունեմ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ: Այդ սահմաններում կան ավելի շատ ռուսական ուժեր, որոնք հավաքված են, քան ցանկացած պահի` 2014-ից ի վեր, երբ Ռուսաստանը առաջին անգամ ներխուժեց», - ասել է Բլինքենն ամերիկյան NBC հեռուստաընկերության «Հանդիպեք մամուլի հետ» ("Meet the Press") հաղորդմանը:

«Նախագահ Բայդենն այդ մասին շատ հստակ է արտահայտվել: Եթե Ռուսաստանը անխոհեմ կամ ագրեսիվ գործի, բաներ կարժենան, հետևանքներ կլինեն», - նշել է ԱՄՆ պետքարտուղարն՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ քննարկում են սահմանին տեղի ունեցող իրավիճակը։