«Բարսելոնան» դեռեւս չի վճարել ինձ․ Էնրիկե Սետյեն 

«Բարսելոնան» դեռեւս չի վճարել ինձ․ Էնրիկե Սետյեն 

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը հայտարարել է, որ կատալոնական ակումբը դեռեւս չի վճարել իրեն փոխհատուցման գումարը, որը պետք է վճարեր՝ վաղաժամ ազատելու համար զբաղեցրած պաշտոնից։ ««Բարսելոնան» դեռեւս չի վճարել, սպասում ենք»,- Սետյենի խոսքերն է փոխանցել «AS»-ը։

Ստյենի փաստաբանները ակումբից պահանջել են չորս միլիոն եվրո փոխհատուցման համար։ Սետյենը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել էր 2020 թվականի օգոստոսի 17-ին։ Պատճառը՝ ակումբի ղեկավարության կողմից եղած դժգոհությունն է եղել, կապված Սետյենի մարզչական աշխատանքի հետ թիմի ձախողումների հետ։