«Դիսնեյը» այս տարվա նոյեմբերին կթողարկի իր ստրիմմինգ ծառայությունը

«Դիսնեյը» այս տարվա նոյեմբերին կթողարկի իր ստրիմմինգ ծառայությունը

Ամերիկյան «Դիսնեյ» ընկերությունը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերի 12-ին կսկսի իր գործունեություն ծավալել Disney+ ստրիմմինգային համակարգը, որի ամսեկան բաժանորդավարձը կկազմի 6,99 դոլար։ Այս մասին հայտնում է Kommersant-ը։ Ըստ պարբերականի, Disney+, ESPN+ Hulu սերվիսների բաժանորդագրությունը կարժենա 12,99 դոլար, ճիշտ այնքան, որքան Netflix-ինն է։ Համակարգին հնարավոր կլինի բաժանորդագրվել բոլոր հիմնական տեխնոլոգիական միջոցներով ու հավելվածներով։ Թողարկման պահին հասանելի կլինի 400 ֆիլմ, որից 10-ը օրիգինալ, ինչպես նաեւ տարբեր սերիալների 7,5 հազար սերիա։ Ընդ որում 25 սերիալ կլինի օրիգինալ։ Այդ շարքում կլինեն հայտնի «Սիմփսոնների» 30 եթերաշրջանները։ Հաջորդ տարվա համար ստրիմմինգ սերվիսի համար նախատեսվում է ծախսել մեկ միլիարդ դոլար, իսկ 2024 թվականին պետք է բաժանորդների թիվը հասնի 60-90 միլիոնի։