Շատ դուդուկահարներ ենք ունեցել, բայց Ջիվանը առանձնանում էր

Շատ դուդուկահարներ ենք ունեցել, բայց Ջիվանը առանձնանում էր

Նրա շնորհիվ շրջանառության մեջ հայկական դուդուկի անունը արդեն որպես ծիրանափող։ Մենք շատ լավ դուդուկահարներ ենք ունեցել, բայց Ջիվանն իսկապես առանձնանում է։ Այս մասին քիչ առաջ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը։

«Սա իրոք որ շատ մեծ կորուստ է, բայց նրանք, ովքեր նրա հետ շփվել են, նրա հետ մի կտոր հաց են կիսել կամ պարզապես ցրուցել , շփվել են, այդ պահերը նրանց համար ուղղակի անմոռանալի կլինի։ Նա հայ երաժշտության նկատմամբ իր սեփական վերաբերմունքն է ունեցել, նա միանշանակ զտվեց հնչողական այլ մոտեցումներից։ Մենք նրան նաեւ հենց դրա համար էլ ենք շնորհակալ։ Ջիվանը իր տեսագրություններով կամ, ասենք, ձայնագրություններով միշտ էլ մեզ հետ ու ոչ միայն մեզ հետ, այլև դեռ շատ սերունդների հետ պիտի լինի։ Հողը թող թեթև լինի նրա շիրիմին։ Նրան պիտի հիշեն որպես հայ, որպես մեծն դուդուկահար»,- ասաց Վարդազարյանը։