ՌԴ-ի դաշնակից Տաջիկստանը չի միանում ԵԱՏՄ-ին
Ներկայում Տաջիկստանի իշխանությունները չեն դիտարկում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի հնարավոր անդամակցության հարցը։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ հղում անելով Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավար Շոխին Սամադիին։
Այդկերպ նա մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, ով հույս է հայտնել, որ Տաջիկստանը շուտով «իր համար կորոշի ԵԱՏՄ-ին միանալու առավելությունները»։
Ինչպես պարզաբանել է ԱԳՆ ներկայացուցիչը, կողմերը չեն քննարկել ԵԱՏՄ-ին Տաջիկստանի ինտեգրման հարցը ոչ հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, ոչ էլ երկրի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ բանակցություններում։ որը տեղի է ունեցել նախօրեին՝ հունիսի 6-ին։ «ԵԱՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության հարցը օրակարգում չկա. Դուշանբեում հանդիպումների ժամանակ շեշտը դրվել է բացառապես առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության հարցերի վրա»,- ասել է Սամադին։
Տաջիկստանի` ԵԱՏՄ-ին միանալու հարցը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, քննարկվում է 2015 թվականից։ Հունիսի 6-ին Դուշանբե կատարած այցի ժամանակ Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Տաջիկստանի իշխանությունները, այնուամենայնիվ, «շուտով իրենք կորոշեն Եվրասիական տնտեսական միությանը միանալու առավելությունները»։
Կարծիքներ